Դաղստանում ձերբակալված օտարերկրացիները ֆինանսավորել են «Կրոկուսի» ահաբեկիչներին

Դաղստանում ձերբակալված օտարերկրացիները մասնակցել են «Կրոկուսի» ահաբեկիչների ֆինանսավորմանը, գրում է РИА Новости-ն։

Կիրակի առավոտյան ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեն (ՀԱԿ) հայտնել է, որ հատուկ ջոկատայինները հայտնաբերել են ահաբեկիչներին Մախաչկալայի և Կասպիյսկի բնակելի թաղամասերի բնակարաններում։ Ներդրվել է հակաահաբեկչական գործողության (ՀԱԿ) ռեժիմ։

«2024 թվականի մարտի 31-ին Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ն Դաղստանի Հանրապետությունում ճնշել է չորս օտարերկրյա քաղաքացիներից բաղկացած ահաբեկչական խմբի գործունեությունը, որոնք ահաբեկչություն էին նախապատրաստել Կասպիյսկում մարդկանց զանգվածային հավաքման վայրերում: Հանցագործները հետախուզություն են իրականացրել։ Պատրաստել են ինքնաշեն պայթուցիկ սարք և ձեռք են բերել ավտոմատ զենքեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում ՝ հաստատվել է նաև, որ ձերբակալված գրոհայիններն անմիջականորեն ներգրավված են եղել 2024 թվականի մարտի 22-ին Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակներին ֆինանսավորելու և ահաբեկչության միջոցներ տրամադրելու մեջ։

Ընդգծվում է, որ ահաբեկչությունից անմիջապես հետո նրանք մտադիր էին լքել Ռուսաստանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել