Հայաստանից դուրս ինձ չեմ պատկերացնում, բայց տուն չկա․ բնակարանների գներն էլ գիտեք՝ ինչպիսինն են․ Արցախից բռնի տեղահանված

Սիլվա Ենգիբարյանը բռնի տեղահանվել է օկուպացված Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղից։ Այս մասին նա պատմել է «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում։

«Դպրոցից տուն էի վերադառնում, հեռախոսով էի խոսում ճանապարհին հարսիս հետ, որ սկսվեց պատերազմը։ Երևանում են նրանք։ Խաբեցի ասեցի կապերը վատ ա։ Անջատեցի։ Չեմ կարող ասել՝ ինչ զգացի»,- պատմեց Սիլվան սեպտեմբերի19-ին սկսված պատերազմի մասին։

Նա ասաց, որ շրջափակման ժամանակ անգամ փորձում էին դասերն ամբողջովին անել՝ առանց որևէ բան բաց թողնելու, որքան էլ որ դժվար լիներ։ «Փորձում էինք դպրոցում ամեն ինչով ապահովել։ Երեխաներին զգուշացրել էինք, որ հենց ինչ-որ բան լինի, նկուղներ պետք է մտնենք։ Չէինք մտածում, բայց, որ ինչ-որ բան կլինի։ Պատերազմի սկսման օրն էլ տնօրինությունը հասցրել է, երեխաներին իջեցրել է նկուղ մինչև կեսօր, մինչև ծնողներն էկան երեխաներին տարան։ Շատերն էլ մնացին հենց դպրոցի նկուղում, ոչ միայն երեխաները՝ հարակից տարածքներից էլ շատերը եկան ու մի քանի օր դպրոցի նկուղում մնացին»,- ասաց նա։

Սիլվայի խոսքով՝ երկու օր ճանապարհ են անցել, իրենց հետ ոչինչ չեն վերցրել։ «Մեզ հետ ոչինչ չէինք վերցրել, ի՞նչ կարող էինք վերցնել։ հետո մեզ ասել էին՝ ոչ մի արժեքավոր բան չվերցնեք՝ ինչ իմանաք, թուրք ա, ինչ կանի։ Մի պայուսակ շորեր էինք վերցրել՝ ձմեռային․ դիմացը ձմեռ էր։ Ճանապարհին մեզ չեն կանգնեցնել, պատուհաններն իջեցրինք, նայեցին, ոչ մի խոսք, ոչ մի բան չեն ասել։ Չգիտեմ էլ մնացածի մոտ ինչպես է եղել, բայց մենք մտածում էինք, որ տղամարդկանց հարցում դժվարություններ կլինեն։ Փառք Աստո, չեղավ»,- ասաց նա։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։

 Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել