Բաքուն կրկին մեղադրում է Երևանին ականապատ տարածքների քարտեզները չտալու համար

Ադրբեջանը  Հայաստանին մեղադրել է ականապատ տարածքների քարտեզները տրամադրելուց հրաժարվելու համար։

Ադրբեջանի արտգործնախարարության X-ի էջում նշվում է, որ ականները, որոնք իբրև թե Հայաստանն է տեղադրել, շարունակում են լուրջ խնդիրներ ծնել։

«Այսօր պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել է 29-ամյա խաղաղ բնակիչ… Հայաստանը տարբեր պատրվակներով հրաժարվում է հստակ քարտեզներ տրամադրել»,– ասվում է հաղորդագրությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել