Բաքվում ապօրինաբար կալանքի տակ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների կալանքի ժամկետը երկարացվել է

Ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ներկայացուցիչների կալանավորման ժամկետը երկարացվել է՝ ևս չորս ամսով։ Ադրբեջանում դատարանը բավարարել է Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի և Լևոն Մնացականյանի ապօրինի կալանքը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունները։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ավելի վաղ դատարանը բավարարել էր Ռուբեն Վարդանյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը։

Շինծու նախաքննության շրջանակում կալանքը երկարացնելու միջնորդություն ներկայացրել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչությունը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ, որ առևանգված և Բաքվում ապօրինաբար անազատության մեջ պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքը ևս երկարացվել է 4 ամսով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել