Ղրղզստանի և Չինաստանի սահմանին 4-ից 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերի շարք է տեղի ունեցել, հայտնում է Ղրղզստանի ազգային տեղեկատվական գործակալությւոնը։
Դրա տվյալներով՝ 5 մագնիտուդով առաջին ցնցումները տեղի են ունեցել հունվարի 24-ին ժամը 21:01-ին: Դրան հաջորդել է ևս 7 երկրաշարժերի շարք, որոնցից ամենաուժեղը 5,7 մագնիտուդ ուժգնությամբ հունվարի 25-ին ժամը 4:21-ին:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չինաստանում՝ այն վայրի մոտ, որտեղ հունվարի 23-ին տեղի է ունեցել 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ։