Ադրբեջանի պատվիրակությունը դադարեցրել է համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ՝ ի նշան բողոքի, իբրև երկրի նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառվում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները։
«ԵԽԽՎ-ում առկա ռասիզմի, ադրբեջանաֆոբիայի և իսլամաֆոբիայի ներկայիս անտանելի մթնոլորտի պայմաններում ադրբեջանական պատվիրակությունը որոշում է դադարեցնել իր համագործակցությունն ու ներկայությունը ԵԽԽՎ-ում մինչև հետագա ծանուցումը»,- ասվում է պատվիրակության հայտարարության մեջ, որն ընթերցելուց հետո Ադրբեջանի պատվիրակության անդամները լքել են դահլիճը։