Տեսանյութերը՝ այստեղ։
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Բելգորոդի շրջանի Կորոչանսկի շրջանում, Telegram-ի ալիքում հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը՝ չհայտնելով մանրամասներ։
«Տեղում աշխատում են քննչական խումբը և ԱԻՆ աշխատակիցները, ես փոխել եմ աշխատանքային գրաֆիկս և գնացել տարածք»,- ասվում է հրապարակման մեջ։
Գլադկովը խոստացել է արտակարգ իրավիճակի մանրամասները հայտնել ավելի ուշ։
Բելգորոդի մոտակայքում կործանվել է ռազմական Իլ-76 ինքնաթիռը, որում, ըստ 112 տելեգրամյան ալիքի, եղել է 65 գերեվարված զինվորական, որոնց տեղափոխում էին փոխանակման համար, անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող անձ՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից։ Պաշտոնական հաստատում դեռևս չկա։
Նույն տեղեգրամյան ալիքը հայտնում է, որ բոլոր ուղևորները մահացել են։