Վահագն Վերմիշյանը Ռուսաստանից եկել էր Հայաստան, և գիտեմ, որ առանց աշխատավարձի Երևանի քաղաքապետարանում անցել էր խորհրդականի պաշտոնի՝ մայրաքաղաքի տեսքի բարելավման աշխատանքներում օգնելու համար։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասել է կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը։
«Ես նրա ամբողջ դատերին մասնակցել եմ։ Դատարանում ամբողջովին ապացուցվեց Վահագի անմեղությունը։ Էնտեղ իրավաբան պետք չէր լինել՝ տեսնելու, որ դատախազի ներկայացրած բոլոր չակերտավոր ապացույցները հերքվում են։ Իհարկե, իր քաղաքական հայացքների համար ես Վահագին համարում եմ առաջին քաղբանտարկյալը, որովհետ նա, լինելով կառավարության անդամ, սակայն չլինելով իշխող քաղաքական թիմի անդամ, արել է այնպիսի հայտարարություններ, որոնց պատճառով իշխանության ղեկավարը նյարդային պոռթկումներ էր ունենում»,- ասել է Արշակ Զաքարյանը։
Նրա խոսքով՝ Վահագն Վերմիշյանին ուզում են լռեցնել, քանի որ պարզ էր՝ ովքեր են կանգնած նրա բարձրացրած խնդիրների հետևում, և անհիմն մեղադրանքով նրան այժմ պահում են բանտում՝ առանց որևէ ապացույցի։
Մանրամասները` տեսանյութում: