Եմենը միացել է Իսրայելի դեմ պատերազմին

Եմենի զինված ուժերի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Յահյա Սարին հայտարարել է Պաղեստինին ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին։

Նա, մասնավորապես, նշել է,  որ Եմենի զինված ուժերը արդեն իսկ հարվածներ են հասցրել իսրայելական օբյեկտներին՝ «հաջակցություն պաղեստինյան ժողովրդի»։

«Մեր զինված ուժերը բալիստիկ և թևավոր հրթիռներով հզոր հարվածներ են հասցրել, ինչպես նաև մեծ քանակությամբ անօդաչու թռչող սարքերով են հարվածել Իսրայելի տարբեր թիրախների։ Մենք կշարունակենք հրթիռներով ու ԱԹՍ-երով ավելի հզոր գրոհները այնքան ժամանակ, մինչև իսրայելական ագրեսիան Պաղեստինի ժողովրդի դեմ դադարի»,- հայտարարել է Եմենի ԶՈՒ ներկայացուցիչը Al Masirah հեռուստաալիքի եթերում՝ ըստ էության, հաստատելով, որ իր երկիրը պատերազմ է հայտարարել Իսրայելին։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել