Թբիլիսիում կկառուցվի Ալիևի անվան դրամատիկական թատրոն

Թբիլիսիում կկառուցվի Ադրբեջանի երրորդ նախագահ Հեյդար Ալիևի անվան ադրբեջանական պրոֆեսիոնալ պետական ​​դրամատիկական թատրոնի նոր շենք, փոխանցում է Aliq.ge-ն։

Վրաստանի կառավարության փոխանցմամբ՝ Հեյդար Ալիևի անվան Թբիլիսիի ադրբեջանական պրոֆեսիոնալ պետական ​​դրամատիկական թատրոնի շինարարության մեկնարկի արարողությանը ներկա են գտնվել Ադրբեջանի և Վրաստանի վարչապետներ Ալի Ասադովը և Իրակլի Ղարիբաշվիլին:

«Ադրբեջանական թատրոնը, ինչպես գիտեք, մեր երկրում երկար պատմություն ունի, առաջինը հիմնադրվել է 1872 թվականին, և այսօր բոլորս ուրախ ենք, որ թատրոնի շենքի նոր, ժամանակակից շինարարության հիմքը կդրվի և շատ շուտով մեր մայրաքաղաքին կավելանա ևս մեկ տեսարժան վայր»,- ասել է Վրաստանի վարչապետը:

Ըստ Ղարիբաշվիլիի՝ Թբիլիսիի ադրբեջանական պետական ​​պրոֆեսիոնալ դրամատիկական թատրոնի ժամանակակից ոճով վերածնունդը պատմական իրադարձություն է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել