Քանի հոգու բռնել սպանել են՝ հենց ծնողների աչքի դեմը․ ո՞նց թուրքի հետ ապրիս․ Արցախից բռնի տեղահանված

65-ամյա Համեստ Գրիգորյանը տարհանվել է Մարտակերտ քաղաքից։ Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում  պատմել է, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակման ժամանակ եղել է տանը։ «Էդ օրը  պանիր բան էին բերել, ժողովուրդը ոչ մի բան չուներ։ Բոլորն էլ հերթի մեջ կանգնած էին, իրար սղմված՝ աղ չկար, պիսոկ էլ չկար, ոչ մի բան չկար։ Ժողովուրդն էլ նեղված վիճակով կանգնած էին։ Հազիվ կարողացանք առնեինք․ պանիրն էր, աղն էր, առել, էկել եմ տուն, լվացքս էի փռում, մեկ էլ սկսեցին։ Մեկն անց հինգ րոպե էր»։

«Փոքր սումկեն պատրաստել էինք։ Գիտեինք, որ լինելու է։ Օր օրի սպասում էինք, որ կռիվը լինելու է։ Հազիվ հասցրել ենք փոքր սումկան, մեր հեռախոսները վերցնենք ու դուրս գանք։ Պադվալներն ենք մտել։ Էնքան էին խփում, չէինք ռիսկ անում՝ դուրս գայինք։ Էնքան էլ շատացան ժողովուրդը, էլ շնչելու տեղ էլ չկար։ Ամբողջ Մարտակերտը լցվավ էդտեղ»,- հիշում է Համեստը՝ հավելելով, որ  Մարտակերտի քաղաքապետը կես-կես հանել է մարդկանց, ուղարկել դպրոցի նկուղները, որտեղ տարածքն ավելի մեծ էր։ Երկու օր այնտեղ են ապրել։

«Անընդհատ խփըմ էին, գիշերուզօր խփըմ էին։ Երկրորդ օրն էր, ասին զինադադար ա։ Տղես էլ  Ականաբերդում էր ապրում։ Նորություն չունեինք։ Էն իմացա, որ հարսս ըսավ՝ «մամա՛, գնում ենք Ստեփանակերտ»։ Էնտեղից տարհանել են՝ բաց ավտոներով, առանց որևիցե մի բանի։ Չորս օր, հինգ օր տարել են էդ աերոպորտը։ Էրեխեքը՝ սոված, ծարավ։ Խոսում էի, ասում էի՝ այ, էրեխեք, գոնե մե թիքըմ հաց կարու՞մ եք ճարեք, ասում էր՝ չէ, ուրդեղից ճարենք»,- արցունքները չկարողանալով զսպել՝ պատմում է Համեստը։

Նշում է՝ Մարտակերտից սեպտեմբերի 23-ին են դուրս եկել՝ առավոտյան։

«Մեզի լավ էր՝ զինվորական ավտոբուսով տարան։ Մնացածն էլ՝ ով ինչով կարող էր։ Վեշեր շատ չենք կըրացել վերցնել։ Մեր հագուստներն էր։ Մինչև հասել ենք Սըեփանակերտ մի 7-8 ժամ քաշեց, որովհետև կալոնան շատ դաժան էր։ Հասել ենք Ստեփանակերտ, էնտեղ ասել ենք, որ զինվորական մեքենայով չեն թողնելու անցնեք։ Մեզ տեղափոխեցին քաղաքացիական ավտոբուս, գիշերը ժամը չորսին շարժվանք»,- ասում է Համեստը։


Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել