Պուտինը Իրանի նախագահի հետ քննարկել է Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հեռախոսազրույցում քննարկել են իսրայելա-պաղեստինյան հակամարտության իրադարձությունները և Անդրկովկասում փոփոխությունները։ Ինչպես  փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է Իրանի կառավարության տելեգրամյան  պաշտոնական ալիքը։

«Իրանի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցում Էբրահիմ Ռաիսին ուշադրություն է հրավիրել իսրայելական ռեժիմի կողմից հանցագործությունների շարունակականության վրա։ Որպես երկարատև և համատարած պատերազմի պատճառ նա նշել է Գազայի շրջափակումը, կանանց և երեխաների սպանությունները, ինչպես նաև Գազայի հատվածում ցամաքային գործողության ու ընտրված և օրինական կառավարության վրա հարձակումը: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև իրավիճակն Անդրկովկասում»,- ասված է հաղորդագրությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել