«Ուկրաինան հսկայական կորուստներ է կրում հակահարձակման փորձերում․ դրանք ութ անգամ գերազանցում են ռուսականի կորուստներին»․ այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է China Media Corporation-ին տված հարցազրույցում։
«Հունիսի 4-ից հակահարձակումը շարունակվում է: Առայժմ ոչ մի արդյունք չկա, կան միայն հսկայական կորուստներ: Կորուստները պարզապես հսկայական են՝ մոտավորապես մեկին ութ հարաբերակցությամբ»,- ասել է Պուտինը։
Նախկինում Պուտինը հայտարարել էր, որ ուկրաինական հակահարձակումն ամբողջությամբ ձախողվել է, թեև Կիևը ռազմաճակատի առանձին հատվածներում նոր ակտիվ հարձակողական գործողություններ էր նախապատրաստում։