Գազայում իրավիճակի բարդացման և այլ ճակատների բացման հավանականություն կա. Իրանի նախագահը զրուցել է Մակրոնի հետ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հոկտեմբերի 15-ին հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ, կողմերը քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով IRNA-ն, այս մասին հայտնել է նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով ղեկավարի տեղակալ Մոհամմադ Ջամշիդին:

Ջամշիդին հայտնել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։

«Բանակցությունների ընթացքում Իրանի նախագահն ընդգծել է, որ Իսրայելի կողմից պաղեստինցիների դեմ շարունակվող ագրեսիայի, ռազմական հանցագործությունների և սպանությունների, ինչպես նաև Գազայի շրջափակման լույսի ներքո առկա է իրավիճակի բարդացման և այլ ճակատների բացման հավանականություն»,- տեղեկացրել է Ջամշիդին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել