Իրանը միջնորդների միջոցով Իսրայելին զգուշացրել Է ձեռնպահ մնալ Գազայի հատվածին հարվածները շարունակելուց

Իրանը Իսրայելի դաշնակիցների միջոցով զգուշացրել է Թել Ավիվին, որ եթե չդադարեցնի հարվածները Գազայի հատվածին, «վաղը ուշ կլինի»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել Է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

«Մենք տեղեկացրել ենք սիոնիստական կազմավորմանը (նկատի ունի Իսրայելը -ծանոթ. ՏԱՍՍ) իր դաշնակիցների միջոցով, որ եթե Գազայի հատվածում նրա հանցագործությունները չդադարեն, վաղը ուշ կլինի»,- հայտարերել է Աբդոլլահիանն Al Jazeera-ին։

Ինչպես նշել Է Իրանի ԱԳ նախարարը, «եթե Գազայի հատվածի դեմ ագրեսիան կանգնեցնել չհաջողվի, ռազմական ճակատների ընդլայնումը չի բացառվում, դրա հավանականությունը ժամ առ ժամ մեծանում է»:

«Իրանը չի կարող դիտողի տեղ զբաղեցնել այս իրավիճակում»,- ընդգծել է Աբդոլլահիյանը: Նրա խոսքով՝ Թեհրանում հույս ունեն, որ քաղաքական ջանքերը կկանխեն հակամարտության տարածումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել