Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել ազատ արձակել պատանդներին և հումանիտար միջանցք ապահովել Գազայի հատվածից՝ նաև առաջարկելով հավատացյալներին երեքշաբթի աղոթել Սուրբ հողի համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ես շարունակում եմ մեծ ցավով հետևել Իսրայելի և Պաղեստինի միջև իրադարձություններին։ Կրկին կոչ եմ անում ազատ արձակել պատանդներին և վճռականորեն խնդրում եմ, որ երեխաները, հիվանդները, ծերերը, կանայք և բոլոր քաղաքացիական անձինք հակամարտության զոհ չդառնան»,- հայտարարել է նա Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա ավանդական քարոզից հետո: