Այն, ինչ տեղի է ունեցել Արցախի բնակչության հետ, կարելի է համարել ցեղասպանություն․ Խզմալյան

Այն, ինչ տեղի է ունեցել Արցախի բնակչության հետ, կարելի է համարել ցեղասպանություն։ Այ մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասել է միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը։

«Արցախում կատարվածը կարող ենք որակել երկու տերմինով՝ մարդկության դեմ հանցագործություն կամ ցեղասպանություն։ Ես կարծում եմ, որ արդեն հատվել է ցեղասպանության շեմը։ Ցեղասպանությունը չի ենթադրում խմբի բոլոր անդամների մահը։ Ադրբեջանի ձեռնարկած բոլոր գործողությունները՝ բլոկադան, պատերազմը, ստիպեցին նրանց տեղահանվել, ինչը էթնիկ խմբի համար հավասարազոր է ցեղասպանության »,- ասել է Խզմալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել