Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը երեքշաբթի հեռախոսազրույցով քննարկել են պաղեստինա-իսրայելական սրացումը, հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը:
Նշվում է, որ զրույցի ընթացքում երկու երկրների առաջնորդները քննարկել են Իսրայելի և Պաղեստինի միջև մտահոգիչ հակամարտային գործընթացը և լարվածության աճը կանխելու միջոցները։
«Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Իսրայելի և Պաղեստինի միջև տագնապալի հակամարտության ընթացքը և լարվածության աճը կանխելու միջոցները», – հայտնել է գրասենյակը:
Էրդողանն ասել է, որ քաղաքացիական բնակավայրերի գնդակոծությունը մտահոգություն է առաջացնում, Անկարան չի ողջունում նման նախաձեռնությունները։