Հոկտեմբերի 13-14-ը Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում տեղի կունենա Թուրքական մշակույթի միջազգային կազմակերպության (ԹՈՒՐՔՍՈՅ) երկրների մշակույթի նախարարների մշտական խորհրդի 40-րդ նիստը։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով ԹՈՒՐՔՍՈՅ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Սաիթ Յուսուֆին։
Նրա խոսքով, որին մեջբերում է Report-ը, հանդիպմանը կմասնակցեն 6 երկրների՝ կազմակերպության հիմնադիրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի մշակույթի նախարարները։
«2024 թվականին «Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաքի» տիտղոսը Շուշի քաղաքից կանցնի թուրքմենական Անև քաղաքին»,- պարզաբանել է պաշտոնյան։ ։
Նա նաև բարձր է գնահատել Ադրբեջանի գործունեությունը կազմակերպության շրջանակներում։