Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածից սահմանամերձ շրջաններ «անորոշ թվով» զինյալների ներթափանցման մասին: Ականատեսները հաղորդում են փողոցային մարտերի մասին: Այս մասին գրում է ТАСС-ը։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է «պատերազմի պատրաստության վիճակ»։
«Իսրայելի քաղաքացիները հարավային և կենտրոնական շրջաններում պետք է մնան ապաստարանների մոտ, իսկ Գազայի հատվածի մերձակայքում՝ ապաստարանների ներսում: Ներկայում Գլխավոր շտաբի պետը գնահատում է իրավիճակը և հաստատում բանակի գործողությունների հաջորդ ծրագրերը»,-հայտնել է երկրի պաշտպանության բանակը։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաստատել էր, որ Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ։ Հոկտեմբերի 7-ի առավոտյան ահազանգերը շարունակաբար հնչում են՝ սկսած Մոսկվայի ժամանակով ժամը 06:28-ից երկրի բազմաթիվ վայրերում, ներառյալ Թել Ավիվի տարածքում և նրա շրջակայքում: Տեղի ունեցողի ֆոնին երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հավանություն է տվել պահեստազորայինների հավաքագրմանը։