Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին ձերբակալելու մասին

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին ձերբակալելու և Բաքու տանելու մասին։ Նշվում է, որ նախագահների հետ միասին գերեվարվել է նաև Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։

Հայկական կողմը տեղեկությունը պաշտոնապես չի հաստատել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արցախից Հայաստան են եկել բարձրաստիճան պաշտոնյաներ՝ առանց անուններ նշելու։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը ևԴավիթ Իշխանյանը Երևան են ուղևորվել, սակայն Հակարիի կամրջի վրա տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետում գերեվարվել են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել