Կրեմլը չէր ցանկանա, որ Պուտինը երբևէ ստիպված լինի չեղարկել այցը Հայաստան. Պեսկով

Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը ոչ կոռեկտ որոշում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ այժմ երկրի գործող ղեկավարությանն ուղղված լրացուցիչ հարցեր են ի հայտ եկել։

Կրեմլը բացարձակապես համաձայն չէ Փաշինյանի հետ, ով այդ քայլը հիմնավորել է երկրի անվտանգության կարիքներով։

«Կրեմլը չէր ցանկանա, որ Պուտինը երբևէ ստիպված լինի չեղարկել այցը Հայաստան»,-նշել է նա։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ-ն այսօր 60 կողմ, 22 դեմ ձայներով վավերացրել է Հռոմի ստատուտը։

«Հայաստանը բարեկամ պետություն է, մեր գործընկերը, և, իհարկե, մենք շատ ընդհանրություններ ունենք եղբայրական հայ ժողովրդի հետ և չենք կասկածում, որ այն մեզ ընդմիշտ կմիավորի, բայց միևնույն ժամանակ, լրացուցիչ հարցեր ունենք  Հայաստանի ներկայիս ղեկավարության հետ, դրանք նախապես փոխանցվել են հայկական կողմին»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել