Սեպտեմբերի 27-ի ժամը 8:00-ի դրությամբ, ԼՂ-ից բռնի տեղահանված 42.500 անձ է հատել ՀՀ սահմանը, որից 22.800-ը հաշվառվել է: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Նա նշեց, որ շուրջ 4002 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կացարաններից: «Սա առաջնային օգնություն է, մեզ համար ներկա պահին գերնպատակ է ԼՂ-ի հայերին ապահովել որոշակի կացարանով, այնուհետև կտրամասրվեն բնակության այլ վայրեր»,-նշել է նա։
Նազելի Բաղդասարյանը ներկայացրեց նաև Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների բաշխվածությունը՝ ըստ մարզերի․
Սյունիք – 1465
Վայոց ձոր – 810
Գեղարքունիք – 976
Տավուշ – 298
Արմավիր – 200
Արագածոտն – 30
Շիրակ – 203
Կոտայք – 20
«Մնացած քաղաքացիները ցանկացել են իրենց կեցության հարցերը ինքնուրույն կազմակերպել, բայց սա չի նշանակում, որ պետությունը հրաժարվում է հետագա հոգածությունից»,- ասաց վարչապետի խոսնակը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը: