Հիքմեթ Հաջիև. «Ղարաբաղի հայերի վերաինտեգրման ծրագիրը պատրաստ է»

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից ուղարկված հրավերը, ցավոք, մերժվել է «անջատողական ռեժիմի» (չակերտները՝ Iravaban.net-ի) կողմից։

Այս մասին Բաքվում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչների համար արտաքին գործերի նախարարությունում կայացած ճեպազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Ադրբեջանի սոցիալ-տնտեսական ինտեգրման ծրագիրը պատրաստ է. պլանը պատրաստվել է համապատասխան մարմինների հետ»,- նշել է նա։

Հաջիև հայտարարել է նաև, որ Ադրբեջանը ստացել է Ղարաբաղում հայկական զորքերի զինաթափման երաշխիքներ․ «Մենք երաշխիքներ ենք ստացել, որ հայկական զինված ուժերը Ղարաբաղի տարածաշրջանում զինաթափվելու են, լքելու են իրենց դիրքերը, ողջ զինտեխնիկան տեղափոխվելու է Ադրբեջան»։

Բաքուն կարծում է, թե Ղարաբաղում իրավիճակի հանգուցալուծման համար ՄԱԿ-ի հատուկ մեխանիզմների կիրառման անհրաժեշտություն չկա։

Հաջիևը պնդել է նաև, թե Ադրբեջանը ոչ մի վնաս չի հասցրել Ղարաբաղի խաղաղ բնակչությանը և քաղաքացիական օբյեկտներին։ Սակայն արցախյան կողմը դրա բազմաթիվ ապացույցներ է ներկայացրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել