«Խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ։ Այս պահին հավաքագրված տվյալների համաձայն՝ Ադրբեջանի հարձակումների հետևանքով կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա և 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա»։
Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։