ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության ղեկավար Կիմ Ձոնգ Ընը (Կիմ Չեն Ընը) կայցելի Ռուսաստան, հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կիմ Չեն Ընի այցի ընթացքում նախատեսվում են բանակցություններ երկու երկրի պատվիրակությունների միջև, անհրաժեշտության դեպքում նաև դեմ առ դեմ հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ։
Ռուսաստանի նախագահն այժմ Վլադիվոստոկում է, որտեղ ընթանում է Արևելյան տնտեսական ֆորումը։ Նախագահի մամուլի քարտուղարը նախօրեին ասել էր, որ ֆորումի շրջանակում Պուտին-Կիմ Չեն Ըն հանդիպում նախատեսված չէ։
Սա Հյուսիսային Կորեայի ղեկավարի երկրորդ այցն է Ռուսաստան: 2019 թվականի ապրիլին Կի Չեն Ընը զրահապատ գնացքով ժամանել էր Պրիմորիեի մայրաքաղաք։