Իլհամ Ալիևը չի ընդունի Բելգիայի արտգործնախարարին` նրա հայամետ դիրքորոշման պատճառով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի ընդունի Բելգիայի արտգործնախարարին նրա հայամետ դիրքորոշման պատճառով, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Հաջա Լահբիբին ընդգծել է իր երկրի աջակցությունը Եվրոպական միության դիրքորոշմանը, ըստ որի՝ Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը և իրականացնի ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված որոշումը:

Բելգիայի արտգործնախարարության ղեկավարը տարածաշրջան այցի շրջանակներում այսօր՝ օգոստոսի 24-ին, կժամանի Ադրբեջան։

«Իլհամ Ալիևը, ավանդույթի համաձայն, ընդունում է Ադրբեջանում այցով գտնվող օտարերկրյա պետությունների արտգործնախարարներին։ Սակայն Իլհամ Ալիեւը չի ընդունի Բելգիայի ԱԳՆ ղեկավարին՝ նրա հայամետ դիրքորոշման պատճառով»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել