Համոզված ենք, որ մոտ ապագայում իրավիճակը կգտնի իր լուծումը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը ներքաղաքական ներկա իրավիճակի հետ կապված․

«Մեր երկրում տեղի ունեցած զինված ապստամբության փորձը կտրուկ մերժում է առաջացնում ռուս հասարակության մեջ, որը վճռականորեն աջակցում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ Դավադիրների արկածախնդիր նկրտումները, ըստ էության, ուղղված են Ռուսաստանում իրավիճակի ապակայունացմանը, մեր միասնությունը քայքայելուն և միջազգային հուսալի անվտանգության ապահովմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության ջանքերին: Այս կերպ, ապստամբությունը խաղում է Ռուսաստանի արտաքին թշնամիների ձեռքում:

Մենք նախազգուշացնում ենք արևմտյան երկրներին ռուսատյաց նպատակներին հասնելու համար Ռուսաստանի ներքին իրավիճակի հնարավոր օգտագործման ցանկացած ակնարկ անթույլատրելի է։ Նման փորձերն ապարդյուն են և արձագանք չեն գտնի ո՛չ Ռուսաստանում, ո՛չ դրսի ողջամիտ քաղաքական ուժերի շրջանում։ Համոզված ենք, որ մոտ ապագայում իրավիճակը կգտնի իր լուծումը՝ արժանի ռուս ժողովրդի և ռուսական պետության դարավոր իմաստությանը։

Մեր երկիրը շարունակելու է իր ինքնիշխան ընթացքը՝ ապահովելու իր անվտանգությունը, պաշտպանելու իր արժեքները, ամրապնդելու իր հեղինակությունը միջազգային ասպարեզում և ձևավորելու արդար բազմաբևեռ աշխարհակարգ։

Մենք բարձր ենք գնահատում մեր դաշնակիցների և օտարերկրյա գործընկերների կողմից այս սկզբունքային դիրքորոշման ըմբռնումը, ինչի մասին մենք հիմա արդեն լիովին գիտակցում ենք»։

————

Ինչպես արդեն հայտնել ենք,  այսօր՝ հունիսի 24-ի վաղ առավոտյան, Դոնի Ռոստովի կենտրոնում տանկեր են հայտնվել․ դրանք «Վագներ» ռազմական խմբավորման անդամներ են։ «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ ՌԴ ԶՈՒ-ն ավիահարվածներ է հասցրել իրենց, քանի որ Շոյգուն ու ռազմական ղեկավարությունը ուզում էին իրեն ոչնչացնել` բանակում ու ռազմագոտում առկա խնդիրները բարձրաձայնելու համար։

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունից հայտնել են, որ Պրիգոժինի հայտարարություններն ու գործողությունները, ըստ էության, կոչեր են՝ սկսելու զինված քաղաքացիական հակամարտություն Ռուսաստանի Դաշնության տարածքում և կոչ արել հրաժարվել Պրիգոժինի հրամանները կատարելուց, ինչպես նաև նպաստել նրա կալանավորմանը։

Հայտարարությամբ է հանդես եկել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ կատարվածը որակելով դավաճանություն և հարված թիկունքից․ «Յուրաքանչյուր ոք, ով միտումնավոր բռնել է դավաճանության ճանապարհը, ով պատրաստել է ռազմական խռովության, բռնել է խռովության և ահաբեկչական մեթոդների ուղին, անխուսափելի պատիժ է կրելու, պատասխան է տալու օրենքի և մեր ժողովրդի առաջ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել