Տանկեր Դոնի Ռոստովում. քաղաքը հավանաբար գրավել են «Վագներ» ռազմական խմբավորման անդամները

Հունիսի 24-ի առավոտյան զինված անձինք դիրքեր են զբաղեցրել Դոնի Ռոստովի կենտրոնում։

Այս մասին գրում է Meduza-ն։

Ամենայն հավանականությամբ դրանք «Վագներ» ռազմական խմբավորման անդամներն են (չնայած վարկած կա, որ դրանք կարող են լինել ՌԴ ՊՆ զինծառայողներ)։ Տեղական 161.ru հրատարակությունը հայտնում է, որ նրանք շրջափակել են Հարավային ռազմական օկրուգի շտաբը, քաղաքային վարչակազմը, Անվտանգության դաշնային ծառայության և ՆԳՆ վարչությունները։

Քաղաքի փողոցներում տանկեր կան։ Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը Դոնի Ռոստովի բնակիչներին խնդրել է «ձեռնպահ մնալ քաղաքի կենտրոն մեկնելուց և հնարավորության դեպքում չլքել իրենց տները»։

Նշենք, որ «Վագները» մասնավոր ռազմական ընկերություն է, որի հիմնադիրը Եվգենի Պրիգոժինն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել