Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվգենի Պրիգոժինի ռազմական խռովությունն անվանել է «դավաճանություն», ինչպես նաև «հարված Ռուսաստանին»։
Նրա խոսքով՝ հասարակությանը պառակտելու փորձը թիկունքից հարված է։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Յուրաքանչյուր ոք, ով միտումնավոր բռնել է դավաճանության ճանապարհը, ով պատրաստել է ռազմական խռովության, բռնել է խռովության և ահաբեկչական մեթոդների ուղին, անխուսափելի պատիժ է կրելու, պատասխան է տալու օրենքի և մեր ժողովրդի առաջ»,- ասաց նա։
«Վճռական գործողություններ կձեռնարկվեն Դոնի Ռոստովում իրավիճակը կայունացնելու համար։ Իրավիճակը բարդ է. քաղաքացիական և ռազմական իշխանությունների աշխատանքը գործնականում արգելափակված է»,- ասել է Պուտինը:
Ռուսական զորքերը ստացել են ռազմական խռովության կազմակերպողներին չեզոքացնելու անհրաժեշտ հրամանը։
Վլադիմիր Պուտինի հայտարարությունն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ հունիսի 24-ի վաղ առավոտյան, Դոնի Ռոստովի կենտրոնում տանկեր են հայտնվել․ դրանք «Վագներ» ռազմական խմբավորման անդամներ են։ «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ ՌԴ ԶՈՒ-ն ավիահարվածներ է հասցրել իրենց, քանի որ Շոյգուն ու ռազմական ղեկավարությունը ուզում էին իրեն ոչնչացնել` բանակում ու ռազմագոտում առկա խնդիրները բարձրաձայնելու համար։
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունից հայտնել են, որ Պրիգոժինի հայտարարություններն ու գործողությունները, ըստ էության, կոչեր են՝ սկսելու զինված քաղաքացիական հակամարտություն Ռուսաստանի Դաշնության տարածքում և կոչ արել հրաժարվել Պրիգոժինի հրամանները կատարելուց, ինչպես նաև նպաստել նրա կալանավորմանը։
Գեներալները Պրիգոժինին հորդորել են կանգ առնել․