Թուրքիայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը

Թուրքիայում փակվել են ընտրատեղամասերը։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

Քաղաքացիները ինը ժամվա ընթացքում (8:00-ից 17:00-ն) ընտրել են նախագահին, ով ղեկավարելու է երկիրը առաջիկա հինգ տարիներին, և խորհրդարանի 600 պատգամավորի։

Բարձր ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ 81 մարզերում տեղադրվել է ավելի քան 190 հազար քվեատուփ։ Ընտրելու իրավունք ունի Թուրքիայի 60 միլիոն 721 հազար 475 բնակիչ, որոնց մեծ մասը կանայք են՝ ավելի քան 30,7 միլիոն։ Արտասահմանյան ընտրատեղամասերում քվեարկությունը տեղի է ունեցել ապրիլի 27-ից մայիսի 9-ը, որին մասնակցել է ավելի քան 1,8 մլն քաղաքացի։

Նախագահ դառնալու համար պայքարում են Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Քեմալ Քըլըչդարօղլուն և Սինան Օգանին։

Լուսանկարը՝ Anadolu գործակալությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել