Թուրքիայի Հաթայ նահանգում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին Twitter-ում հայտնել Է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ գերատեսչության հաղորդագրության համաձայն, երկրաշարժը գրանցվել է Կիրիխանի շրջանում, տեղական ժամանակով ժամը 11.36-ին:
Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 7.88 կմ խորության վրա: