Ինֆոգրաֆիկան՝ վերջում
Կենտրոնական բանկի բարձրագույն պաշտոնատար անձը Կենտրոնական բանկի նախագահն է: Կենտրոնական բանկի նախագահին ընտրում է ՀՀ Ազգային ժողովը` 6 տարի ժամկետով: Այս պաշտոնը 2020թ․ հունիսի 13-ից զբաղեցնում է Մարտին Գալստյանը, որը 2018-12.06.2020թթ. զբաղեցրել է ԿԲ խորհրդի անդամի պաշտոնը։
Iravaban.net-ը պարբերաբար ներկայացնում է պաշտոնատար անձանց գույքի ու եկամուտների հայտարարագիրը․ այս անգամ կանդրադառնանք ԿԲ նախագահի հայտարարագրերին։
2018 թվականին ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնը ստանձնելիս Մարտին Գալստյանը հայտարարագրել է․
- 2 բնակարան,
- անհատական բնակելի տուն,
- ավտոտնակ,
- 5,000,000 դրամ,
- 12,000 դոլար։
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա եկամուտները կազմել են 23,004,520 դրամ՝ ստացված աշխատավարձից և երկու այլ եկամուտից։ Նա նաև երկու փոխառություն է հանձնել՝ 25,89,716 դրամի և 5,030 դոլարի չափով։
2018 թվականի արդեն տարեկան հայտարարագրում նրա դրամական միջոցները կազմում են 9,000,000 դրամ, 17,000 դոլար, 1,000 եվրո։
Մարտին Գալստյանի հանձնած փոխառությունների թիվը ևս նվազում են՝ կազմելով 4,143,509 դրամ և 5,079 դոլար։
Այս տարում նրա եկամուտները կազմել են 47,218,553 դրամ՝ ստացված երկու աշխատավարձերից, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտից։ Եվս 208,700 դրամ էլ նա նվիրատվություն է ստացել։
2019 թվականին ներկայացրած հայտարարագրից արդեն պարզ է դառնում, որ անհատական բնակելի տունը գտնվում է Տավուշի մարզում՝ Դիլիջանում, համատեղ սեփականություն է, որը գնվել է 2016 թվականին։ Բնակարաններից մեկը ևս համատեղ սեփականությամբ է գնված՝ 1994 թվականին և գտնվում է Երևանում՝ Կենտրոնում։ Մյուս բնակարանը միանձնյա սեփականություն է՝ Երևանում՝ Ավանում, գնված 2010 թվականին, իսկ հաջորդ տարում ավտոտնակը ստացել է որպես նվիրատվություն։
2019-ին նրա հանձնած փոխառությունները կազմել են 7,306,757 դրամ։ Նա նաև բանկում ավանդ է դրել, որը տարեվերջին կազմել է 39,936 դոլար։
Բանկային հաշիվներում Մարտին Գալստյանի դրամական միջոցները կազմել են 1,610,093 դրամ, 3507 եվրո, իսկ կանխիկ՝ 10,000,000 դրամ, 10,000 դոլար, 5,000 եվրո։
Ընդգծենք, որ 2019 թվականին ևս նա նվիրատվություններ է ստացել՝ 2 մլն դրամի չափով և Կենտրոնական բանկից՝ 169․937 դրամի չափով։
Նրա ստացած եկամուտները․
2020 թվականին, երբ նա արդեն ստանձնել է ԿԲ նախագահի պաշտոնը, հայտարարագրում նշվում է, որ Դիլիջանում հողամաս է ձեռք բերվել՝ համատեղ սեփականությամբ։ Հետաքրքիրն այն է, որ հողատարածքի ձեռբերման մյուս կողմը հանդիսացել է Կենտրոնական բանկը։
Նա 7,120,000 դրամի չափով պարտատոմս է ձեռք բերել Ինեկոբանկից։
Դոլարով դրված ավանդի չափը կազմել է 41,175 դոլար։
Բանկային հաշվում Մարտին Գալստյանի դրամական միջոցները կազմել են 9,808,220 դրամ, 3,478 եվրո։
Կանխիկ դրամական միջոցները՝ 9,000,000 դրամ, 5,000 եվրո, 10,000 դոլար։
Եկամուտները՝ 2019-ին, կազմել են․
2021 թվականին Մարտին Գալստյանը ևս մեկ պարտատոմս է գնել Ինեկոբանկից՝ 8,080,000 դրամ, մյուս պարտատոմսը՝ 7,120,000 դրամի չափով ևս առկա է։
Ավանդի գումարը տարեվերջին կազմել է 42,756 դոլար։
Բանկային հաշվում դրամական միջոցները կազմել են՝ 19,454,763 դրամ և 4,404 եվրո։
Կանխիկ դրամական միջոցները կազմել են՝ 15,000,000 դրամ, 10,000 եվրո, 15,000 դոլար։
Մարտին Գալստյանը 2021թ․-ին վարկ է վերցրել՝ 68,729,447 դրամ։
Նրա եկամուտները կազմել են․
Ներկայացված ծախսերի հայտարարագրի համաձայն, նա մի քանի խոշոր վճարում է կատարել, որն ընդհանուր կազմել է 14,786,853 դրամ․
վարկի մարմանն ուղղված վճարումներ – 7,286,853 դրամ,
հանգստի համար կատարած ճանապարհածախս – 5,000,000
ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճար – 2,500,000։
————————————
Մարտին Գալստյանի կինը՝ Աստղիկ Արարքցյանը, 2018 թվականին հայտարարագրել է 5,000,000 դրամ, 7,000 դոլար։ Եկամուտը կազմել է 10,178,429 դրամ՝ ստացված աշխատավարձից և տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսագումարից։
Նա երեք փոխառություն է հանձնել, որոնք տարեվերջին կազմել են 4,730,159 դրամ, 1,600,000 դրամ, 1,200 դոլար։
2019 թվականին Աստղիկ Արարքցյանը հայտարարագրել է․
- բնակարան – բաժնային սեփականություն, Երևանում՝ Կենտրոն վարչական շրջան,
- ավտոտնակ – միանձնյա սեփականություն, Երևանում՝ Կենտրոն վարչական շրջան,
- հողամաս – բաժնային սեփականություն, Կոտայքի մարզում՝ Հրազդանում,
- PEUGEOT մակնիշի ավտոմեքենա, 2002 թվականի թողարկման, որը գնվել է 2002 թվականին, իսկ 2019 թվականի վերջում վաճառվել,
- ավանդները բանկում, ընդհանուր՝ 6,510,870 դրամ,
- 286,036 դրամ և 758 դոլար՝ բանկային հաշվին,
- 3,000,000 դրամ՝ կանխիկ,
- 4,000 եվրո՝ կանխիկ,
- 25,000 դոլար՝ կանխիկ,
- 11,533,363 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձերից և տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսագումարից։
2020 թվականին ԿԲ նախագահի կինը հայտարարագրել է․
- ավանդները բանկում, ընդհանուր՝ 4,586,208 դրամ,
- 1,104,701 դրամ՝ բանկային հաշվին,
- 2,338 դոլար՝ բանկային հաշվին,
- 3,000,000 դրամ՝ կանխիկ,
- 4,500 եվրո՝ կանխիկ,
- 25,000 դոլար՝ կանխիկ,
- 12,312,759 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձերից և տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսագումարից։
2021 թվականին Աստղիկ Արարքցյանը հայտարարագրել է․
- ավանդները բանկում, ընդհանուր՝ 5,435,957 դրամ,
- 283,600 դրամ՝ բանկային հաշվին,
- 1,028 դոլար՝ բանկային հաշվին,
- 4,500,000 դրամ՝ կանխիկ,
- 10,000 եվրո՝ կանխիկ,
- 35,000 դոլար՝ կանխիկ,
- 12,455,029 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից։