Iravaban.net-ը պարբերաբար ներկայացնում է պաշտոնյաների գույքի ու եկամուտների հայտարարագրերը։ Ձեզ ենք ներկայացնում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանի հայտարարգիրը։
Արփինե Դավոյանը 2009-2014թթ. աշխատել է Լ. Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում՝ հոգեբան: 2015-2016թթ.՝ «Ռոմա» ՍՊԸ-ում, որպես հաշվապահի օգնական, 2016-2017թթ.՝ «Գոլդեն տոբակո» ՍՊԸ-ում՝ հաշվապահ: 2017-2018թթ.՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության գործավարն է եղել: 2018թ․ օգոստոսի 6-ից մինչև 2019թ հունվարի 14-ը զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը։
Դավոյանը 2015թ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
2018 թվականին, երբ ստանձնում էր վարչապետի օգնականի պաշտոնը, Արփինե Դավոյանն այդ օրվա դրությամբ հայտարարագրել է հանձնած փոխառությունները՝ 93․581 դրամ, 130․100 դրամ, 170․995 դրամ։ Նրա դրամական միջոցները կազմել են 161,143 դրամ, եկամուտը՝ 576,360 դրամ, որը ստացվել է աշխատավարձից։
2018 թվականի արդեն տարեկան հայտարարագրում նրա դրամական միջոցները զգալի բարձրացել են՝ կազմելով 1,500,000 դրամ, եկամուտը կազմել է 6,613,848 դրամ՝ ստացված աշխատավարձից։
2019 թվականի տարեկան հայտարարագրում, երբ Արփինե Դավոյանն արդեն զբաղեցնում էր ԱԺ պատգամավորի պաշտոնը՝ հայտարարագրել է․ 4,346,031 դրամ՝ բանկային հաշվին, 50,000 դրամ՝ կանխիկ, 9,961,761 դրամ եկամուտ՝ Ազգային ժողովից ու կառավարությունից ստացված աշխատավարձերից։
2020 թվականին Արփինե Դավոյանը «Արդշինբանկ» ՓԲԸ-ից 25,991,000 դրամի չափով փոխառություն է ստացել, որը հանձնել է «Միկշին» ՍՊԸ-ին։ Նշենք, որ «Միկշին» ՍՊԸ-ն զբաղվում է կառուցապատման աշխատանքներով։ Պաշտոնյաների հայտարարագրերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ մի շարք պաշտոնյաներ այդ ընկերությունից բնակարան են ձեռք բերել։
Բանկային հաշվում նրա դրամական միջոցները կազմել են 2,832,817 դրամ։ Պատգամավորը 400,000 դրամ հայտարարագրել է որպես կանխիկ գումար։ Դրամական եկամուտները 2019 թվականին կազմել են 7,821,800 դրամ՝ ստացված աշխատավարձից։
2021 թվականին Արփինե Դավոյանը 2,5 մլն դրամով Hyundai մակնիշի ավտոմեքենա է գնել։ Մեքենան 2011 թվականի թողարկման է։ Նշվում է, որ պատագմավորը մեքենայի ձեռքբերման համար 3 մլն դրամի չափով վարկ է ստացել։
Նրա դրամական միջոցները կազմել են 1,759,287 դրամ՝ բանկային հաշվին, 350,000 դրամ՝ կանխիկ։ Նրա եկամուտները կազմել են 10,272,310 դրամ, որը ստացվել է աշխատավարձից և այլ եկամուտից։
————————————
Արփինե Դավոյանի հետ համատեղ բնակվում է նաև Մայրանուշ Վարդանյանը։ Նրա 2018 թվականի հայտարարագրում ոչինչ նշված չէ։
2019 թվականին հայտարարգրել է անհատական բնակելի տուն՝ Լոռու մարզում, Ստեփանավանում։
2020 թվականի հայտարարգրում նշվում է, որ այն ոչ թե անհատական բնակելի տուն է, այլ՝ բնակարան՝ բազմաբնակարան շենքում։ Այդ տարում Մայրանուշ Վարդանյանի դրամական միջոցները կազմել են 400․000 դրամ՝ կանխիկ։
2021 թվականների էլ նշվում է միայն առկա բնակարանի մասին։