Տարոն Մարգարյանը, որն այժմ զաբղեցնում է Ազգային ժողովի պատագմավորի պաշտոնը, 2001 թվականից աշխատել է պետական տարբեր մարմիններում։ 2005թ. ընտրվել և 2008թ. վերընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավար: 2009թ. մայիս-հուլիս՝ Երևանի ավագանու անդամ: 2009-2011թթ.՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ: 2011-2018թթ. զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը։ 2010-2018թթ. եղել է ԵԿՄ վարչության և նախագահության անդամ: 2013-2019թթ.՝ Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ: Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի տեղակալն է:
2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Iravaban.net-ը Ձեզ է ներկայացնում նրա գույքն ու եկամուտները՝ ըստ ներկայացրած հայտարարագրերի։
2011 թվականին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է․ 115,000,000 դրամ, 50,000 դոլար, 50,000 եվրո, 4,039,265 դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից։
2012, 2013 թվականներին Տարոն Մարգարյանի դրամական միջոցները մանցել են անփոփոխ։ Եկամուտը, համապատասխանաբար, կազմել է 4,713,600 դրամ՝ ստացված աշխատավարձից, 7,333,040 դրամ՝ ստացված աշխատավարձից և երկու գույքի օտարումից։
2014 թվականին 156,473,000 դրամով հողամաս է օտարել, 15,000,000 դրամով՝ Range Rover Supercharged 4.2 Vogue մակնիշի ավտոմեքենա։ Նրա դրամական միջոցները կազմել են՝ 250,000,000 դրամ, 50,000 դոլար, 50,000 եվրո։ Եկամուտը՝ բացի օտարված գույքերի գումարից, կազմել է 4,533,040 դրամ՝ ստացված աշխատավարձից։
2015 թ․-ին դրամական միջոցները մնացել են անփոփոխ, եկամուտը կազմել է 5,254,540 դրամ՝ ստացված աշխատավարձից։
2016 թվականին Տարոն Մարգարյանը 25,000,000 դրամով օտարել է Mercedes-Benz G500 մակնիշի ավտոմեքենա, դրամական միջոցները կազմել են 250,000,000 դրամ, 45,000 դոլար, 50,000 եվրո։ Եկամուտը՝ բացի օտարված գույքերի գումարից, կազմել է 5,254,540 դրամ՝ ստացված աշխատավարձից։
2017 թվականին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը կրկին ստանձնելիս, Մարգարյանը հայտարարգրել է․
- 2 բնակարան,
- 2 ավտոտնակ,
- անհատական բնակելի տուն,
- այգետնակ (ամառանոց),
- հասարակական նշանակության շինություն,
- արտադրական նշանակության շինություն,
- Mercedes-Benz S 450 մակնիշի ավտոմեքենա,
- արժեթուղթ՝ 25․000 դրամ,
- 250,000,000 դրամ,
- 45,000 դոլար,
- 50,000 եվրո,
- 5,036,840 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից։
2017 թվականի արդեն տարեկան հայտարարագրում նշում է արվել, որ 25000 դրամ արժողությամբ բաժնեմասն օտարվել է 1,800,000 դրամով։ Իսկ աշխատավարձից ստացված եկամուտը տարեվերջին կազմել է 8,121,769 դրամ։
2018 թվականին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը դադարեցնելիս, Տարոն Մարգարյանը հայտարարագրել է վերոնշալ 8 անշարժ գույքերը, մեքենան, դրամական միջոցները՝ 200,000,000 դրամ, 45,000 դոլար, 50,000 եվրո և շխատավարձից ստացված եկամուտը՝ 2,973,011 դրամ։
2021 թվականին՝ Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը ստանձնելիս, նա հայտարարագրել է․
- հասարակական նշանակության շինություն – համատեղ սեփականություն՝ ձեռք բերված 2007 թվականին, Վայոց ձորում՝ Ջերմուկում,
- իր կողմից 90 օրից ավելի փաստացի տիրապետվող անշարժ գույք, որը դեռևս չի ստացել իրավունքների պետական գրանցում (անհատական բնակելի տուն) – Երևանում՝ Ավանում,
- Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա – 2007 թվականի թողարկման,
- 11,311,459 ռուբլի՝ բանկային հաշվում,
- 34,099 դոլար՝ բանկային հաշվում,
- 9,934 եվրո՝ բանկային հաշվում,
- 97,000,000 դրամ՝ կանխիկ,
- 15,000 դոլար՝ կանխիկ,
- 40,000 եվրո՝ կանխիկ։
2021 թվականի տարեկան հայտարարգրում նրա դրամական միջոցները կազմել են․
- 1,393,268 ռուբլի՝ բանկային հաշվում,
- 31,398 դոլար՝ բանկային հաշվում,
- 5014 եվրո՝ բանկային հաշվում,
- 27,130 դրամ՝ բանկային հաշվում,
- 89,000,000 դրամ՝ կանխիկ,
- 13,000 դոլար՝ կանխիկ,
- 40,000 եվրո՝ կանխիկ
- 3,080,500 եկամուտ՝ ստացված աշխատավարձից։
Տարոն Մարգարյանը նաև հանգստի համար կատարած ճանապարհածախսը ( ավիատոմս, գնացքի, ավտոբուսի, նավի տոմսեր), կեցության ծախսն է հայտարարգրել՝ 2,500,000 դրամ։
—————————————
Տարոն Մարգարյանն ամուսնացած է, ունի վեց զավակ:
Նրա կինը՝ Գոհար Սարգսյանը հայտարարգրել է․
2011 թվական – 50,000,000 դրամ,
2012 թվական – 50,000,000 դրամ, նվիրատվություն ստացած գույքը՝ 39,060,000 դրամ արժողությամբ,
2013-17 թվականներին – 50,000,000 դրամ,
2021 թվական՝
- բնակարան՝ համատեղ սեփականությամբ – Երևանում՝ Ավան վարչական շրջանում,
- իր կողմից 90 օրից ավելի փաստացի տիրապետվող անհատական բնակելի տուն, որի սեփականատերը Նահապետ Տարոնի Մարգարյանն է – Երևանում՝ Ավան վարչական շրջանում,
- 1,287 եվրո՝ բանկային հաշվում,
- 9,000 դոլար՝ կանխիկ,
- 8,000 դոլար՝ կանխիկ,
- 39,000,000 դրամ՝ կանխիկ:
2021 թ․ տարեկան հայտարարագրում նրա դրամական միջոցները կազմել են՝
- 904 եվրո՝ բանկային հաշվում,
- 7,000 դոլար՝ կանխիկ,
- 8,000 եվրո՝ կանխիկ,
- 35,000,000 դրամ՝ կանխիկ։
—————————————
Տարոն Մարգարյանի երեխաները՝ Նահապետ, Անդրանիկ, Սուսաննա, Մուշեղ, Սմբատ, Գևորգ Մարգարյանների կողմից հայտարարագիր ներկայացվել է 2017 թվականին՝ որոնցում ոչինչ լրացված չէ։
—————————————
Հավելենք, որ Գլխավոր դատախազությունը հունվարի 11-ին հայտարարություն էր տարածել, որ 2022 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Դատախազության կողմից ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ քսանչորսերորդ հայցադիմումը։
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանից, նրա հետ փոխկապակցված վեց անձից՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.
- Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող վեց բնակելի տուն, մեկ հասարակական նշանակության տարածք, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում գտնվող մեկ ամառանոց, երկու տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեք, որը կազմում է 1 մլրդ 528 մլն 800 հազար 500 դրամ.
- Մեկ իրավաբանական անձում մասնակցության միջին շուկայական արժեք.
- Երևան քաղաքում գտնվող մեկ անշարժ և երեք շարժական գույքերի միջին շուկայական արժեքներ.
- 853 մլն 402 հազար 782 դրամ, որից 755 մլն 154 հազար 928 դրամը՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ և 98 մլն 247 հազար 854 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը ( եթե ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ապա դատարանի որոշմամբ, համապատասխան պահանջի առկայության դեպքում, պատասխանողից կարող է բռնագանձվել հայցի ներկայացման պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքի չափով գումար):
Ընտանիքի լուսանկարը՝ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան էջից