Հայաստանը պատրաստ չէ հանդիպման, բայց մենք չենք համառի. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է եռակողմ հանդիպման, իսկ Հայաստանը վերջնական համաձայնություն չի տվել, փոխանցում է Minval-ը։

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը բազմիցս հարթակ է տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման համար։

«Մասնավորապես, անցյալ տարվա դեկտեմբերին պայմանավորվածություն էր ձեռք բերվել մեր գործընկերների հաջորդ հանդիպումը անցկացնել Ռուսաստանում։ Մեր հայ գործընկերները հայտարարեցին, որ չեն կարողանա մասնակցել այս միջոցառմանը։ Մենք հաստատեցինք նման հանդիպում անցկացնելու մեր պատրաստակամությունը։ Ադրբեջանական կողմը նույնպես պատրաստակամություն է հայտնել։ Հայկական կողմը հայտարարել է, որ չի առարկում դրան, սակայն վերջնական համաձայնությունը դեռ չի տվել»։

Մոսկվան, ըստ նրա, պատրաստ է բանակցություններ կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների միջև, բայց չի խնդում, որ այդպիսի հանդիպում անպայման լինի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել