«Զվարթնոց» օդանավակայանում (Երևան) բերման է ենթարկվել Նիկիտա Կամենսկին, ով դեկտեմբերից Մոսկվայում հակապատերազմական գրաֆիտիների գործով հետախուզման մեջ էր, փոխանցում է ОВД-News-ը։
Նշվում է, որ այժմ նա գտնվում է օդանավակայանի գծային բաժնում։
«2022 թվականի հուլիսին՝ մետրոյի Տիմիրյազևսկայա կայարանի տարածքում հակապատերազմական գրությունների մասով գործ է հարուցվել, որով էլ որոնվում էր Կամենսկին։ Իրավապահները տղամարդուն հարցաքննել են որպես քրեական գործով կասկածյալ և վարչական հոդվածներով արձանագրություններ կազմել։
Հաջորդ օրը նա ազատ է արձակվել, իսկ հուլիսի 12-ին խուզարկվել է նրա բնակարանը»,-նշում է աղբյուրը։