Iravaban.net-ը պարբերաբար հանրությանն է ներկայացնում պաշտոնյաների, դատական իշխանության ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ծնվել է 1993թ. օգոստոսի 4-ին Իջևանում: Նա 2014-2016թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Պահեստազորի սերժանտ է։ 2019թ. ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը, արաբագետ է: 2019թ. ընդունվել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի «Սահմանադրական իրավունք, պետության և իրավունքի տեսություն» բաժնի մագիստրատուրան: Ամուսնացած չէ:
2019-2021թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող, 2021 թվականից՝ հասարակական հիմունքներով: 06.04.2021-02.08.2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակ): ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ: 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
2021 թվականին Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը ստանձնելիս Վահագն Ալեքսանյանը հայտարարագրել է․
- KIA մակնիշի ավտոմեքենա – 2011 թվականի թողարկման, որը գնել է 2019 թվականին,
- 102,000 դրամ՝ բանկային հաշվում,
- 5,700,000 դրամ՝ կանխիկ,
- 2,000 դոլար՝ կանխիկ,
- 1,485,652 դրամ եկամուտ, որը ստացել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, որպես աշխատավարձ։
2021 թվականի արդեն տարեկան հայտարարագրի համաձայն նրա դրամական միջոցները կազմել են․
- 730,000 դրամ՝ բանկային հաշվում,
- 4,200,000 դրամ՝ կանխիկ,
- 6,938,392 դրամ՝ ստացված որպես աշխատավարձ Ազգային ժողովից և Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։