Պուտինն օգնություն է առաջարկել Թուրքիային և Սիրիային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Թուրքիայի և Սիրիայի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Բաշար ալ-Ասադին` ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որը մի քանի հարյուր մարդու կյանք խլեց։ Այս մասին գրում է ТАСС-ը։

Ռուսաստանի ղեկավարը վստահեցրել է, որ Մոսկվան պատրաստ է Անկարային և Դամասկոսին տրամադրել անհրաժեշտ բոլոր օգնությունները։

«Հարգելի պարոն նախագահ, ընդունեք մեր խորին ցավակցությունները ձեր երկրում հզոր երկրաշարժի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի և զանգվածային ավերածությունների կապակցությամբ», – ասված է Թուրքիայի նախագահին ուղղված ցավակցական հեռագրում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Պուտինը Էրդողանին խնդրել է աջակցության և անկեղծ կարեկցանքի խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին և հարազատներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։ ՌԴ ղեկավարը վստահեցրել է, որ Մոսկվան պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել այդ հարցում։

Սիրիայի նախագահին ուղղված հեռագրում Պուտինը «ամենաանկեղծ ցավակցություն է հայտնել Սիրիայի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած երկրաշարժի ողբերգական հետևանքների կապակցությամբ»։ «Մենք կիսում ենք նրանց վիշտն ու ցավը, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին, հուսով ենք բոլոր զոհերի շուտափույթ ապաքինում»,- հավելել է ՌԴ ղեկավարը։ Պուտինը նաև նշել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել բնական աղետի հետևանքների վերացման համար։

Ինչպես արդեն հայտնել ենք, Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ի առավոտյան, տեղական ժամանակով ժամը 04:17-ին 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այն տեղի է ունեցել 7 կիլոմետր խորության վրա (4,3 մղոն): Դրան հաջորդել է 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը տեղի է ունեցել հարավարևելյան Գազիանթեփ նահանգում: 6,5 մագնիտուդով երրորդ երկրաշարժը նույնպես տեղի է ունեցել Գազիանթեփում։ Երկրաշարժից հետո մինչև տեղական ժամանակով ժամը 06:30-ը 42 հետցնցում է գրանցվել: Ամենահզոր հետցնցումը եղել է 6.6 մագնիտուդ: Հետցնցումներից 6-ը եղել են 6 մագնիտուդից բարձր հզորության: Թուրքիայում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սիրիայում, որտեղ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել