Թուրքիայի հարավում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով առնվազն 284 մարդ է զոհվել, ևս 2323-ը վիրավորում է ստացել։ Երկրաշարժից հետո ընդհանուր առմամբ փլուզվել է 1710 շենք, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ստամբուլի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։ Այս մասին գրում է Anadolu-ն։
Երկրաշարժից մեծապես տուժել են Գազիանթեփ, Շանլըուրֆա, Դիարբեքիր, Ադանա, Ադըյաման, Մալաթիա, Օսմանիյե, Հաթայ և Քիլիս նահանգները։
«Մեր նախագահը (Ռեջեփ Թայիփ Էրդողանը) երկրաշարժի պահից հետևում և ղեկավարում է իրադարձությունը»,- ասել է Օքթայը։
Նա հավելել է, որ Հաթայի օդանավակայանը ներկայումս փակ է թռիչքների համար՝ ասելով, որ քաղաքացիական թռիչքների համար փակել են նաև Քահրամանմարասը և Գազիանթեփը։
Ինչպես արդեն հայտնել ենք, Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ի առավոտյան, տեղական ժամանակով ժամը 04:17-ին 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այն տեղի է ունեցել 7 կիլոմետր խորության վրա (4,3 մղոն): Դրան հաջորդել է 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը տեղի է ունեցել հարավարևելյան Գազիանթեփ նահանգում: 6,5 մագնիտուդով երրորդ երկրաշարժը նույնպես տեղի է ունեցել Գազիանթեփում։ Երկրաշարժից հետո մինչև տեղական ժամանակով ժամը 06:30-ը 42 հետցնցում է գրանցվել: Ամենահզոր հետցնցումը եղել է 6.6 մագնիտուդ: Հետցնցումներից 6-ը եղել են 6 մագնիտուդից բարձր հզորության:
https://www.youtube.com/watch?v=GEumHK0hfdo