Թուրքիան կարող է գնել բրիտանական կործանիչներ, եթե ԱՄՆ-ից չստանա F-16-երը

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև արդիականացված F-16 կործանիչների շուրջ շարունակվող խնդրին անդրադարձ է կատարել «Forbes» ամսագիրը, փոխանցում է Ermenihaber-ը։

Նախկինում ԱՄՆ-ն Թուրքիային դուրս էր թողել F-35 կործանիչների արտադրության ծրագրից՝ ռուսական հակաօդային պաշտպանության S-400 համակարգեր գնելու համար։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հետագայում հայտարարեց 40 միավոր F-16 կործանիչներ գնելու և իր սպառազինության տակ գտնվող 80 նման կործանիչներն արդիականացնելու մասին: Սակայն այս հարցում էլ Թուրքիան խնդիրներ ունի, քանի որ մի խումբ ԱՄՆ կոնգրեսականներ դեմ են այդ գործարքին:

«Forbes» ամսագրի փոխանցմամբ, եթե Վաշինգտոնն Անկարայի հետ համաձայնության չգա, ապա թուրքական կողմն ունի այլ տարբերակ:

Խոսքը բրիտանական արտադրության «Eurofighter Typhoon» կործանիչների մասին է, որի շուրջ Բրիտանիան ու Թուրքիան բանակցում են և մոտ են համաձայնության:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել