Ադրբեջանը կարող է Եվրոպային մեկ դար էներգիայով ապահովել. Իլհամ Ալիև

Ադրբեջանը հարյուր տարի կարող է Եվրոպային էներգիայի հուսալի մատակարար լինել, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հունգարիա կատարած այցի ժամանակ։

«Մեր երկիրն ունի բավականաչափ էներգիա, որպեսզի բավարարի Եվրոպայի կարիքները առաջիկա հարյուր տարում», – ասել է Ալիևը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ժամանակ։

Օրբանն իր հերթին հիշեցրել է, որ Ադրբեջանը խոստացել է կրկնապատկել Եվրոպա մատակարարվող բնական գազի քանակը մինչև 2027 թվականը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել