Երկխոսությունը Երևանի և Բաքվի հետ շարունակվում է. Պեսկով

Ռուսաստանը շարունակում է շատ ծանր աշխատանք տանել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության բանակցություններում: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: Գրում է ТАСС լրատվական գործակալությունը:

«Ռուսաստանը, որպես եռակողմ համաձայնագրերի և փաստաթղթերի կողմերից մեկը, շարունակում է կատարել իր պարտավորությունները: Շարունակում է շատ ծանր ու բարդ աշխատանքներ տանել Հայաստանի և Ադրբեջանի հետ:

Դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։ Ճանապարհը 44 օր է փակ է։

Ավելի քան 120 հազար արցախահայեր, այս թվում՝ շուրջ 30 հազար երեխա, գտնվում են շրջափակման մեջ։ 1100 քաղաքացի, այդ թվում՝ 270 երեխա, զրկված է տուն վերադառնալու հնարավորությունից։

Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել