Դեկտեմբերի 22-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Քննարկվել է իրավիճակը ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում, որը սրվել է Լաչինի միջանցքի փակման և տարածաշրջանում հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի միջև տարաձայնությունների պատճառով։ Սերգեյ Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքի երկայնքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անխափան հաղորդակցության ապահովման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանման անհրաժեշտությունը։
Ափսոսանք է հայտնվել Երևանի որոշման համար՝ հրաժարվել մասնակցել դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալիք Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը՝ քննարկելու խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։
Ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների իրականացման աշխատանքի շարունակման կարևորությունը։