Ժաննա Անդրեասյանը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 13-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Ժաննա Անդրեասյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»:

Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 12-ի որոշմամբ Անդրեասյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից։

Iravaban.net-ը Ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը․

Ժաննա Անդրեասյանը ծնվել է 1981 թվականին, Վրաստանում

Կրթությունը

1998-2002 Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի բաժին (բակալավրիատ)
2002-2004 Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի բաժին (մագիստրատուրա)
2004-2008-Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետ, ասպիրանտուրա

Աշխատանքային փորձը

1997-2002 թթ. «Կանչ» մանկապատանեկան շաբաթաթերթ, թղթակից
2003 -2004 թթ. «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ, սոցիալական գնահատման օգնական
2004-2010 թթ․ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ, ՏՀՏ ներդրման ծրագրի մասնագետ
2010-2012 թթ․ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ, ՏՀՏ ներդրման ծրագրի ղեկավար
2012-2017թթ․ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ, Բարձրագույն կրթության ծրագրի ղեկավար
2017-2019 թթ. «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ, ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ
2004-2020 թթ. Երևանի պետական համալսարան, Սոցիոլոգիայի ֆակուլտետ, դասախոս
2018-2019 թթ. Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, դասախոս
2019-2020 թթ. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
2020 թ. մարտի 5-ին նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել