Վլադիմիր Զելենսկին Դոնբասում է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Դոնբաս։  Նա տեսահոլովակ է տեսագրել Սլավյանսկի քաղաքի անվան տառերի ֆոնին, որը գտնվում է Կրամատորսկ տանող ճանապարհին։

Նախագահն իր խոսքում նշել է, որ այն հատվածը, որտեղ ինքը գտնվում է քաղաքի թիկունքն է՝ մոտ 50 կմ դեպի առաջնագիծ։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Դոնեցկի ուղղությունը ուկրաինական բանակի համար ճակատի ամենադժվար հատվածն է։

Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 283-րդ օրը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել