Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառում զինծառայող է ինքնասպան եղել, հայտնում է Ադրբեջանի զինվորական դատախազությունը։ Ադրբեջանական Minval-ի փոխանցմամբ զինծառայող Ազիմամեդով Նահիդ Մահիր օղլուն ինքնասպան է եղել՝ հրազենից կրակելով իր վրա։
Նշվում է, որ ստացված տեղեկատվության հիման վրա զինվորական դատախազության աշխատակիցները զննել են դեպքի վայրը և մարմինը, որպես իրեղեն ապացույց առգրավել են գործին առնչվող իրեր, ստացել բացատրություններ և այլ գործողություններ։
Բացի այդ, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։