Վրաստանի Մուխրովանի գյուղում սկսվել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ նշանակության ուժերի «Կովկասյան արծիվ-2022» համատեղ զորավարժությունները։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը:
Նշվում է, որ «Կովկասյան արծիվ» համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցում են Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի հատուկ նշանակության ջոկատները, անցկացվում են ամեն տարի։