ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի և նրա կնոջ գույքն ու եկամուտները

Հայկ Սարգսյանը Ազգային ժողովի պատգամավոր է 2018 թվականից։ 2018թ. դեկտեմբերի 9-ին նա ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցություննների դաշինքի թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Iravaban.net-ը պարբերաբար ներկայացնում է պաշտոնյաների գույքն ու եկամուտները՝ ըստ իրենց կողմից ներկայացված հայտարարագրերի։

Կոռուպցիայի կանխարգեկման հանձնաժողովի հայտարարագրերի բաժնում հրապարակված են նրա 2020-2021 թթ հայտարարգրերը։

Այսպիսով․ Հայկ Սարգսյանը 2020 թվականին հայտարարգրել է․

  • շինություն – համատեղ սեփականությամբ, ստացված 2017 թվականին՝ որպես նվիրատվություն,
  • Mercedes Benz մակնիշի ավտոմեքենա, 2005 թվականի արտադրության, գնված 2017 թվականին,
  • LEXUS մակնիշի ավտոմեքենա, 2013 թվականի արտադրության, գնված 2019 թվականին,
  • 3,592,564.00 դրամ` բանկային հաշվում․
  • 0.16 Bitcoin,
  • 24,000,000 դրամ՝ կանխիկ,
  • 55,000 դոլար՝ կանխիկ,
  • 8,200,540 դրամ աշխատավարձ, ստացված Ազգային ժողովից,
  • 77,143 դրամ, որպես այլ եկամուտ ստացված Ամերիաբանկից։

2021 թվականին Սարգսյանի բանկային հաշվի դրամական միջոցներն ավելացել են՝ կազմելով 4,385,183 դրամ, չի հայտարարագրվել կրիպտոարժույթը (Bitcoin):

Նրա եկամուտները կազմել են 8,460,440 դրամ, ստացված Ազգային ժողովից (աշխատավարձ), Ամերիաբանկից (այլ եկամուտ)։

Հայկ Սարգսյանի կինը՝ Օլյա Հայրապետյանը, 2021 թվականին հայտարարագրել է․

  • 10,000,000 դրամ՝ կանխիկ,
  • 25,000 դոլար՝ կանխիկ,
  • 831,300 եկամուտ, ստացված «Կիև» ՍՊԸ-ից՝ որպես աշխատավարձ։

Օլյա Հայրապետյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան իր էջից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել