Չավուշօղլուն Բլինքենի հետ ԱՄՆ-ում հնարավոր է քննարկի հայ-թուրքական գործընթացը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով կմեկնի Նյու-Յորք, որտեղ մայիսի 16-19-ը տեղի կունենա միգրացիոն քաղաքականության վերանայման վերաբերյալ միջազգային համաժողով: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Նշվում է, որ այցի շրջանակներում Չավուշօղլուն նաև մասնակցելու է Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակում  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գլխավորությամբ կայանալիք  պարենային անվտանգության հարցերով համաժողովին:

Չավուշօղլուն առանձին հանդիպում կունենա Բլինքենի հետ, որի ընթացքում հնարավոր է օրակարգ բերվի հայ-թուրքական գործընթացը:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ Վաշինգտոնը հայատարարել է, որ իրենք աջակցել են Թուրքիայի ու Հայաստանի հատուկ ներկայացուցիչների նշանակմանը: Վաշինգտոնը թուրքական կողմին տեղեկացրել է, որ իրենք ողջունում են  Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու համար ընթացող բանակցությունները:

Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը Նյու-Յորքում կհանդիպի նաև թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել